Բաժիններ՝

«Դուք ինչ դաղալ մարդիկ եք». Հովիկ Աբրահամյանը` տնազուրկ քաղաքացիներին

ՀՀԿ գրասենյակի դիմաց այսօր  տեղի է ունեցել բողոքի ակցիա` 33 թաղամասի և Բուզանդի փողոցի բնակիչների մասնակցությամբ:

Հավաքված քաղաքացիներն իրենց դժգոհությունները ներկայացրել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Վերջինս «Գերակա շահ» ճանաչված տարածքի բնակիչների խնդրին ծանոթանալուց հետո նշել է. «Ես ներկայացնելու եմ նախագահին բնակիչների դժգոհությունը, ասելու եմ, որ Դուք խոստում եք տվել, որ խնդրին լուծում կտրվի, հիմա հանձնարարեք կառավարությանը թող այս մարդկանց հարցերին լուծում տան»:

Բնակիչները նշել են, որ իրենց խաբողը «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանն է, ով բնակիչների պնդմամբ հրաժարվում է իրենց հետ հանդիպելուց: Վերջիններս նշել են, որ Վահե Յաղուբյանի հետ վերջին անգամ հանդիպել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայությամբ մեկ տարի առաջ: Աժ նախագահը բնակիչների այս դիտարկմանն ի պատասխան նշել է. «Բայց դուք ինչ դաղալ մարդիկ եք, նոր ասում էիք՝ չեք հանդիպել, բայց բանից պարզվում է, որ լավ էլ հանդիպել եք»:

Գալա TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս