Վենեսուելան և Ռուսաստանը միասին աշխատում են Նիկոլաս Մադուրոյի այցը Ռուսաստան կազմակերպելու ուղղությամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 19-ին հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին, որը ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվել է ՀՀ փաստաբանների պալատում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այցելել են Երևանի Նորքի տուն-ինտերնատ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանի հրապարակած լուսանկարների հետքերով:
Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և այժմ Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք:
Արժեքավոր բաղադրատոմս նրանց համար, ովքեր երկար պատրաստելու ժամանակ և ցանկություն չունեն:
«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչության այսօր տեղի ունեցած նիստում վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ասում է՝ Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերում իր համար ամենակարևորը հաղթանակն է։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 18-ին, ժամը 19:10-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Խորհրդարանական մանդատ չունենալը ՀՀԿ-ին չի խանգարելու դիրքավորվել որպես թիվ 1 ընդդիմադիր ուժ Հայաստանի քաղաքական կյանքում»:
Հունիսի 18-ին` ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն անդրադարձել է «Ժամանակ»-ի «Համահայկական աջակիցը» վերտառությամբ հրապարակմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը:
Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը եւ Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Արմեն Իսրայելյանը հունիսի 18-ին այցելել են իրանական IRNA լրատվական գործակալություն, հանդիպում ունեցել գլխավոր տնօրեն Սեյեդ Զիա Հաշեմիի հետ։
Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարածքներում հունիսի 18-ին իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 18-ին, ժամը 15:42-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանում այրվում է շինություն:
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ hունիսի 18-ին մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:
Հայաստանի Հանրապետությունում սնկային հիվանդություններով վարակված ծիրանի բերք չկա:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն:
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։
B4B.am-ը վերլուծական նյութի շրջանակում փորձաքննության էր հանձնել Հայաստանում վաճառվող 10 տարբեր ապրանքանիշերի թթվասերները՝ դրանց մեջ բուսական յուղի առկայությունը պարզելու համար (ըստ գործող կարգավորումների՝ թթվասերը չի կարող բուսական յուղ պարունակել)։