
«Շնորհակալություն ջերմ բարեմաղթանքների համար». Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը: Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել:
«Շնորհակալություն բոլորիդ ջերմ բարեմաղթանքների համար: Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք»,- նկարին կից գրել է Մխիթարյանը:
Thank you All for your warm wishes. You made our day even more special?
Gepostet von Henrikh Mkhitaryan am Dienstag, 18. Juni 2019