
Հովհաննես Մովսիսյանն այցելել է իրանական IRNA գործակալություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը եւ Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Արմեն Իսրայելյանը հունիսի 18-ին այցելել են իրանական IRNA լրատվական գործակալություն, հանդիպում ունեցել գլխավոր տնօրեն Սեյեդ Զիա Հաշեմիի հետ։ Ինչպես հաղորդում է irna.ir-ը, հյուրերը ծանոթացել են գործակալության տարբեր, այդ թվում՝ վերջին լուրերի բաժնի հետ։