
Սերուցքային կրեմ՝ քափքեյքերի համար

Բաղադրիչներ
1. Սերուցք (35%) – 350 մլ
2. Ժելատին – 10 գ
3. Շաքարի փոշի – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Հարել սերուցքը: Պետք է ստացվի կեֆիրի խտության զանգված:
2. Աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին:
3. Ժելատինը նախապես պետք է հալեցնել: Երբ սերուցքը դառնա թթվասերի խտության, աստիճանաբար լցնել տաք (մարմնի ջերմության) ժելատինը:
4. Սերուցքը մեկ ժամ տեղափոխել սառնարան, ինչից հետո կարելի է այն օգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը