Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
2013 թվականից Հայաստանից մետաղի ջարդոն արտահանելու համար սահմանվել է տուրք՝ սև մետաղի ջարդոնի համար 80.000 և գունավոր մետաղի համար 100.000 դրամ։
«Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունու նախաձեռնած «Կոմիտաս․ տասը հայտնություն» խորագիրը կրող բարեգործական համերգը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի մասնակցությամբ:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը:
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան:
ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել:
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Հունիսի 20-ին՝ ժամը 16:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցի մոտակայքում գտնվող նախկին կաթսայատան խարխլված պատը:
«Ակնհայտ է այն կեղծ պատճառաբանությունը, որով դատարանը փախավ խորհրդակցական սենյակ, նման բան ես իմ պրակտիկայում չեմ տեսել: Դատարանը լսեց մի կողմի բողոքը և հնարավորություն չտվեց մյուս կողմին ներկայացնել առարկություն, սա մրցակցային դատավարության կոպիտ խախտում է: Սա իրավական լուրջ հետևանքներ առաջացնող գործողություն էր դատարանի կողմից»:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը, որին ուղեկեցել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն անդրադարձավ անշարժ գույքի ոլորտին և շուկայում առկա գներին:
Արտաշատի բժշկական կենտրոնն (ԲԿ) արձագանքել է մեր հրապարակմանը, որտեղ խմբագրություն այցելած քաղաքացու փոխանցած տեղեկատվության հիման վրա գրել էինք նույն ԲԿ-ի նորանշանակ ղեկավար Հայկ Համբարձումյանի «նախաձեռնած բիզնես գործունեության և դրա ապօրինի հիմքերի» մասին:
Կառավարությունը պետք է փորձի այնպես անել, որ այն ռիսկային խավը, որ մինչև հիմա գույքահարկ չի տվել, կամ քիչ է տվել, իրենց վրա շատ ճնշում չլինի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստում հավանության է արժանացել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը։
ՀՀ-ում բավականին դրական միտումներ են արձանագրվել միգրացիոն հոսքերի առումով. 2017–ին սահմանահատումների սալդոն (ելք ու մուտքերի տարբերությունը) եղել է -26 897, իսկ 2018–ին՝ +15 313։
Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Սերուցքային կրեմ՝ քափքեյքերի համար:
Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում:
Ադրբեջանական բանակը պատրաստ է կրկնել 2016թ. ապրիլի գործողությունները:
Վենեսուելան և Ռուսաստանը միասին աշխատում են Նիկոլաս Մադուրոյի այցը Ռուսաստան կազմակերպելու ուղղությամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 19-ին հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին, որը ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվել է ՀՀ փաստաբանների պալատում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այցելել են Երևանի Նորքի տուն-ինտերնատ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանի հրապարակած լուսանկարների հետքերով:
Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և այժմ Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք: