Թիվ 5 երթուղային տաքսու վարորդների վիճաբանությունն ավարտվել է նրանցից մեկի մահով
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ թիվ 5 երթուղային տաքսու վարորդ Արսեն Հակոբյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
37-ամյա Արսեն Հակոբյանը, ով եղել է թիվ 5 երթուղային տաքսու վարորդ, դատավճռի համաձայն` երթուղում սահմանված կարգով երթևեկելու հետ կապված վիճաբանել է նույն երթուղու վարորդներ` Արտակ Սաղաթելյանի և Վրեժ Պողոսյանի հետ և նրանց կողմից ծեծի ենթարկվել:
Հարցերը պարզաբանելու նպատակով Ա.Հակոբյանը գործընկեր վարորդներին ժամադրել է, իսկ հանդիպման մասին նախապես տեղյակ պահել իր ընկերներ Ալեքսանյանին, Նորայր Բաղիրյանին, Վրույր Վերդյանին և Հրաչյա Հակոբյանին:
Պայմանավորվածության համաձայն` Ա.Հակոբյանն իր «թիմակիցների» հետ Ավանում գործող «Սթար» սուպերմարկետի մոտ հանդիպել է Արտակ Սաղաթելյանին և Վրեժ Պողոսյանին, որտեղ վերջինս փորձել է հաստատել իրենց դիրքը երթուղում, ինչը չի ընդունել Ա.Հակոբյանը և հենց վերջինս էլ հարցի հետ անհամաձայնությունը փորձել է լուծել բռունցքներով:
Օգտվելով հարմար առիթից՝ բռունցքով 1 անգամ հարվածել է Վ.Պողոսյանի դեմքին՝ պատճառելով գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող վնաս, որն էլ հանգեցնել է գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման՝ անզգուշությամբ առաջացնելով Վրեժ Պողոսյանի մահը:
Դատարանը Արսեն Հակոբյանի անձը դրականորեն բնութագրող հանգամանքներն է ճանաչել, առաջադրված մեղադրանքն ընդունելը, ՀՀ ոստիկանություն ինքնակամ ներկայանալը, խոստովանական ցուցմունքներ տալը, կատարածի համար զղջալը, ինչպես նաև` տուժողի իրավահաջորդին պատճառված վնասի փոխհատուցելուն ուղղված գործողություններ կատարելը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝