
Եվրախորհրդարանը Ուկրաինային առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանն Ուկրաինային առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս մասին նշվում է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից ընդունված բանաձեւում:
Մասնավորապես, պատգամավորները ենթադրում են, որ միայն արտահերթ ընտրությունները կարող են նպաստել երկրի իշխանությունների լեգիտիմության վերադարձին:
Հարկ է նշել, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան 2015 թ-ին, Գերագույն ռադայինը` 2017թ-ին: Եվրախորհրդարանը դժգոհություն է հայտնել նաեւ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ճնշումների առնչությամբ: