28 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:43 19.02.2014 | Գուժ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց. news.am

Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում գեներալի դերակատար Գուժ Մանուկյանը փետրվարի 17-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:

17:40 19.02.2014 | ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ. Սևանի մակարդակի իջեցում չի լինելու

Կարինե Դանիելյանը հայտնեց, որ Սևանից հավելյալ ջրառի փոխարեն պետք էր փոքր ՀԷԿ-երի խնդիրը լուծել, քանի որ այդ ՀԷԿ-երը ջրազրկում են հարևան համայնքները. «Փոքր ՀԷԿ-երի համակարգն ուղղակի դժբախտություն է»,- ավելացրեց նա: Նրա խոսքով՝ Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ համակարգն իր հետքն է թողնում իրագործվող բոլոր ծրագրերի վրա:

17:30 19.02.2014 | Դանակահարողի վկայությամբ` դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու արդյունք էր (տեսանյութ)

Դանակահարողի վկայությամբ` դանակահարությունը ընդհանուր լեզու չգտնելու արդյունք էր:

17:27 19.02.2014 | Գյումրեցի երիտասարդները՝ իշխանություններին. Եթե կփոխվեք, լավ, եթե չէ, մենք գալու ենք ձեզ փոխենք. ԳԱԼԱ

Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր իրենց բողոքն արտահայտել են առանձնահատուկ կերպով. Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նրանք այսօր այցելել են ՀՀԿ եւ ՕԵԿ գրասենյակներ ու կուսակցությունների տեղի պատասխանատուներին հանձնել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված կուսակցությունների կողմից ՀՀ քաղաքացիներին տրված խոստումների բուկլետները եւ հիշեցրել վերջիններիս, որ պարտավորություններ ունեն կատարելու:

17:15 19.02.2014 | Կինը բանկից բջջային հեռախոս է գողացել

Փետրվարի 17-ին, ժամը 21.40-ին, մի տղամարդ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի բանկերից մեկի դրամարկղի վրայից գողացել են իր բջջային հեռախոսը:

17:00 19.02.2014 | Ներկայացվել են սոցիալական ապահովության ոլորտում 2013 թվականին իրականացված ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականին իրականացված ծրագրերը:

16:48 19.02.2014 | Արամ Հարությունյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԵԱՀԿ-ի միջև բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա քայլերը:

16:44 19.02.2014 | Չորս միլիոնի ոսկեղեն գողացողը հայտնաբերվել է

Փետրվարի 17-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ընկերուհու եղբայր Ղուկասը 10-15 օր առաջ Ստեփանավանի ոսկու խանութից ոսկի է գողացել, որի կեսը վաճառել է, և հիմա նա գտնվում է Էրեբունի զանգվածի հանրակացարանում:

16:35 19.02.2014 | Սեյրան Օհանյան. Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է

Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։

16:32 19.02.2014 | Խորհրդակցություն մարզպետների հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հինգերորդ հրատապ ծրագրի նախապատրաստման հետ կապված հարցեր:

16:31 19.02.2014 | Սամվել Բալասանյանի անվտանգության աշխատակիցներից մեկը դանակահարել է ազգականին. news.am

Նա ձեռքի հատվածում ստացել է դանակի հարվածի վնասվածք, բժիշկ Գաբրիել Հակոբյանը փորձել է առաջին օգնություն ցույց տվել տուժածին, սակայն վերջինս հրաժարվել է օգնությունից ու ինքնակամ հեռացել հիվանդանոցից:

16:29 19.02.2014 | Խոշոր ավտովթար ոստիկանության հոսպիտալի հարևանությամբ. shamshyan.com

Ժամը 15:00-ի սահմաններում Subarry մակնիշի 34 ՕV 741 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նվեր Սաֆարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց, բախվել էլեկտրասյանը, այնուհետ գլխիվայր մի քանի պտույտ շրջվելուց հետո հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 3 էլեկտրական սյուն է տապալվել:

16:13 19.02.2014 | Պոլիտեխնիկի հայտարարությունը` ուղղված «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը

Կոչ ենք անում հարգել մեր պետական ինստիտուտները` սպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը և տուրք չտալ առանձին անհատների վերլուծություններին:

15:55 19.02.2014 | Սեմինար-խորհրդակցություն` ոստիկանությում (տեսանյութ)

Սեմինար-խորհրդակցություն ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում:

15:45 19.02.2014 | «Զվարթնոց» օդանավակայանի մոտ զենք է հայտնաբերվել

Փետրվարի 17-ին, ժամը 15.15-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի օղակաձև շրջադարձի մոտակայքում:

15:24 19.02.2014 | Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:

15:23 19.02.2014 | Հայ Եկեղեցին դեմ է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի հայցով ՄԻԵԴ վճռին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:

15:00 19.02.2014 | Զինծառայողներ Մհեր Խլղաթյանի, Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի գործերով նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են

Նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանին ծեծի ենթարկելու, պարտադիր ժամկետային զինծառայողներ Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի՝ հիվանդության պատճառով մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են, զորամասերի հրամանատարները նկատողություն են ստացել, իսկ Մհեր Խլղաթյանի և Էդիկ Շահնազարյանի գործերով բժիշկներն ազատվել են աշխատանքից:

14:58 19.02.2014 | Սովխոզ գյուղում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 19-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սովխոզ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

14:33 19.02.2014 | Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում:

14:30 19.02.2014 | Լևոն Խեչոյան. «Կարմիրն է իմ գրականությունը»

«Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է ապրողներին և մեր երկրի ապագան կերտողներին։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար»,- նշված է հրատարակչության հաղորդագրության մեջ։

14:03 19.02.2014 | Այսօր Երևանի որոշ թաղամասերում ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

13:16 19.02.2014 | Ինչպես է «Կովկասյան Կիբեր բանակը» ոչնչացնում ադրբեջանական կայքը (տեսանյութ)

Հայ հաքերները իրենց տեսանյութում նշել են, որ այդ գործողությունները նվիրվում են Հունգարիայում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

12:50 19.02.2014 | Սերժ Սարգսյանը քննադատել է Արման Մկրտումյանին. «Ժամանակ»

Օրերս կայացած Արդարադատության խորհրդի նիստին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը։ Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը քննադատել է ԱԽ-ի և ԱԽ նախագահ Արման Մկրտումյանի գործունեությունը։

12:20 19.02.2014 | Հայկական կարտոֆիլ` Ադրբեջանում. «ՀԺ»

Ադրբեջանում վաճառվում է հայկական արտադրության կարտոֆիլ։ Այս մասին երեկ տեղեկացրել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Թե ինչ ճանապարհով է հայկական կարտոֆիլը հայտնվել Ադրբեջանում, դեռ հստակ հայտնի չէ:

12:12 19.02.2014 | Բակո Սահակյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկել է բանակաշինության հարցերը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 19-ին, հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:

12:00 19.02.2014 | Կենսաթոշակային 5%-ը չվճարելու պատժամիջոցները համադրելի են հարկային պատժամիջոցներին

«Եթե համեմտենք, կենսաթոշակային վճարները չվճարելու սանկցիաները համարժեք են հարկերի չվճարման դեպքում կիրառվող սանկցիաներին: Կառավարությունն օրենքում դա այնպիսի վարպետությամբ գրել է, որ գործատուները չկարողանան խուսափել: Արդեն տեղեկություններ կան, որ աշխատողները խնդրում են իրենց գրանցումից հանել: Ընդ որոմ՝ պետական մարմինների աշխատողներն ավելի շատ են ըմբոստանում»:

11:43 19.02.2014 | Սուրիկ Խաչատրյանը՝ Ֆրանսիա գնալու և իր ունեցվածքը Հայաստանից հանելու մասին. «Հրապարակ»

«Ի՜, դե մի ապուշ մի բան ասել ա, դու էլ, սյունեցի լինելով հանդերձ, դա կրկնում ես, քեզ սազական ա՞. մարդիկ պտի սյունցոց ասածները կրկնեն, ոչ թե սյունեցիք՝ ուրիշների»։

11:36 19.02.2014 | Գյուղատնտեսության նախարարությունը այս տարի միանգամից կգնի 1000 հատ պետահամարանիշ. «Ժողովուրդ»

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է։ Պարզվում է՝ այս նախարարությունը 2014թ. գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ՝ այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ։

11:30 19.02.2014 | Հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի գումարը աննխադեպ մեծ է. «ՀԺ»

Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է։

  • Page 1747 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1742
  • 1743
  • 1744
  • 1745
  • 1746
  • 1747
  • 1748
  • 1749
  • 1750
  • 1751
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը