Խորհրդակցություն մարզպետների հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում  քննարկվեցին  մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հինգերորդ հրատապ ծրագրի  նախապատրաստման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը մարզպետներին  առաջարկեց մեկ անգամ եւս տեղերում քննարկել  ծրագրերը, որոնք ներկայացվել են համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ բնակչության կողմից` ՀՀ Նախագահի, վարչապետի, փոխվարչապետի մարզային այցերի եւ հանդիպումների ժամանակ: Որոշ ծրագրերի մասով առաջարկվեց լրացուցիչ քննարկումներ իրականացնել  եւ ներկայացնել վերջնական տարբերակ:

Մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով  2011-2013թթ. իրականացվել է չորս հրատապ ծրագիր, որոնց համար ՀՀ կառավարության պահուստային  ֆոնդից  հատկացվել է 41,3 մլրդ դրամ:  Համայնքներում ընդհանուր առմամբ իրականացվել է 1587 ծրագիր, որոնց  գերակշիռ մասը ` դպրոցաշինության (11,3 մլրդ դրամ) եւ ճանապարհաշինության (9,4 մլրդ դրամ) ոլորտներում:  Ծրագրեր են իրականացվել նաեւ բնակարանաշինության (5 մլրդ դրամ),  մշակութային օբյեկտների եւ մանկապարտեզների վերանորոգման (5,7 մլրդ դրամ) , ջրամատակարարման ու գազամատակարարման ( 3 մլրդ դրամ), ինչպես նաեւ  մի շարք այլ ոլորտներում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս