Բաժիններ՝

Կենսաթոշակային 5%-ը չվճարելու պատժամիջոցները համադրելի են հարկային պատժամիջոցներին

«Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքում կան պատժամիջոցներ, որոնք շատ կտրուկ են, մասնավորապես, եթե գործատուն չի վճարում, նրա գույքի վրա կալանք է դրվում, ապա բռնագանձվում է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, նույնպիսի պատժամիջոցներ կան «Հարկերի մասին» օրենքում:

«Եթե համեմտենք, կենսաթոշակային վճարները չվճարելու սանկցիաները համարժեք են հարկերի չվճարման դեպքում կիրառվող սանկցիաներին: Կառավարությունն օրենքում դա այնպիսի վարպետությամբ գրել է, որ գործատուները չկարողանան խուսափել: Արդեն տեղեկություններ կան, որ աշխատողները խնդրում են իրենց գրանցումից հանել: Ընդ որոմ՝ պետական մարմինների աշխատողներն ավելի շատ են ըմբոստանում»,- ասաց Գ.Մակարյանը:

Ըստ նրա՝ գործատուների մի մասը վճարում է, քանի որ փոխկապակցված է իշխանության հետ և բիզնեսի մեջ պառակտում է մտցվում: Գ.Մակարյանի խոսքով՝ եթե ՍԴ-ն որոշի, որ պետք է վճարումները կատարվեն, գործատուները ստիպված են լինելու վճարել, որպեսզի պատժամիջոցների տակ չընկնեն. «Չենք կարող կանխատեսել, թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն և ինչ խմորումներ կլինեն: Այսօրվա պրոցեսները ցույց են տալիս, որ լուրջ իրավիճակ կարող է առաջանալ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս