
Պորոշենկոն հայտարարել է, որ Յացենյուկը մնում է Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու (առաջատար) Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում երկրի վարչապետի պաշտոնից Արսենի Յացենյուկի հրաժարական տալու համար:
Պորոշենկոն այս մասին այսօր հայտարարել է իր ընտրական շտաբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Պորոշենկոն ընդգծել է, որ ուկրաինական գործող օրենսդրությամբ նախատեսված չէ վարչապետի հրաժարական՝ կապված նոր նախագահի ընտրման հետ:
Պորոշենկոն կարծում է, որ Յացենյուկը բավական հաջող գործունեություն է ծավալել Ուկրաինայի վարչապետի պաշտոնում, կատարել է բավական վճռական քայլեր՝ կայունացնելու համար երկրի տնտեսությունը: Պորոշենկոն համոզվածություն է հայտնել, որ Յացենյուկի հետ հետագա համագործակցությունը կարող է լինել բավական արդյունավետ: