
Բուժման մեջ գտնվող զինծառայողը թմրամիջոց է օգտագործել. armlur.am

ՀՀ ՊՆ N զորամասի 20-ամյա նախկին ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Համլետ Միրզոյանը մեղադրվում է կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոց օգտագործելու մեջ:
Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Լոռու մարզի քաղաք Վանաձորի բնակիչ Համլետ Միրզոյանը, բուժման մեջ գտնվելով նույն զորամասի թերապևտիկ բաժանմունքում, ապօրինի գործածել է վերոնշյալ տեսակի թմրամիջոցը, ինչի կապակցությամբ` Երևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 364.2 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված նման հանցագործությունը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նախկին զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝