
Պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», Էթիկայի հանձնաժողով չներկայացավ. pastinfo.am

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը, չորս լրագրողների՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» դիմումի կապակցությամբ մտադիր էր այսօր լսել պատգամավորի պարզաբանումները: Վերջինս, սակայն, հանձնաժողով չի ներկայացել:
Հանձնաժողովն ապրիլի 15-ի նիստում արդեն լսել էր լրագրողների պահանջը և բացատրությունները:
Ինչպես դռնփակ նիստից հետո «Փաստինֆո»-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը, դիմումի քննության վերջնաժամկետը հունիսի 2-ն է, ուստի մինչ այդ դիմումի վերաբերյալ կկայացվի որոշում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:
Թեև նախապես դիմումատուները խնդրել էին կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողությունխնդրի լրագրողներից, սակայն հետագայում վերանայել են դիմումի պահանջը: Նրանք պահանջում են ճանաչել Ա.Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտումը: Լրագրողները հայտնեցին, որ իրենք ներկայացրել են նաև իրենց պահանջն ապացուցող տեսանյութ:
Մանրամասներն՝ այստեղ