
«Մարզահամերգային համալիրի երբևիցե վաճառքը բացառապես կլինի սեփականատիրոջ ցանկությամբ և պայմաններով»

«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության պատասխանատու Լիլիա Ադունցը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Վերահաստատում ենք մեր հաղորդումները Մարզահամերգային համալիրի հայտարարված անօրինական էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ, որտեղ որպես պատմամշակութային հուշարձանի պահպանման տարրական պայմաններն անգամ ամրագրված չեն։
Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» և «վարչատարածքային բաժանման մասին» օրենքների, ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական, տարածքային (մարզային) բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ։ Քանի որ Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետևաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի բաժին և համապատասխանաբար՝ վեց վարչական շրջանի բաժանմունք, օրինակ ինչպես ԴԱՀԿ-ի Արարատի մարզային բաժին և Մասիսի տարածաշրջանի բաժանմունք։
ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին, հետևաբար նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը առ ոչինչ է՝ կայացման պահից։
Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է։
Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչիևչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևաև քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնայինե աճուրդի վերաբերյալ։
Մարզահամերգային համալիրի երբևիցե վաճառքը բացառապես կլինի սեփականատիրոջ ցանկությամբ և պայմաններով, և այն հատուկ պայմաններով, որոնք ամրագրված են որպես հուշարձան պահպանելու ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ»։