Նախագահը ցանկանում է, որ Հայաստանը «չդառնա թագավորական երկիր». «Ազատություն»

Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որպեսզի երկրում լիազորությունների վերաբաշխում լինի և Հայաստանը չդառնա թագավորական երկիր: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ով անցած շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկել է նաև սահմանադրական բարեփոխումների հարցը:

Այդ բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկվում է երկրի կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարել խորհրդարանական համակարգի, համաձայն որի երկրի նախագահին ընտրելու է խորհրդարանը՝ 7 տարի ժամկետով: Վարչապետը նույնպես պատասխանատու է լինելու միայն Ազգային ժողովին:

Սակայն Վազգեն Մանուկյանը նշում է, որ թեև որպես ԱԺՄ նախագահ՝ ինքը մշտապես կողմնակից է եղել երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, բայց այս պահին այդ մոդելին անցում կատարելը և երկրի նախագահի ընտրությունը խորհրդարանին հանձնելը կարող է «ունքը դզելու տեղը աչքն էլ հանել»։

«Որովհետև Հայաստանում սովորաբար Ազգային ժողովի ընտրությունները անցնում են քիչ, թե շատ խաղաղ, մարդիկ չեն պատկերացնում, որ Ազգային ժողովը դա իշխանություն է։ Բայց նախագահական ընտրությունները միշտ բերում են հեղափոխական վիճակների, որովհետև ժողովուրդը կյանքի փոփոխությունը սպասում է նախագահ փոխելուց։ Հիմա պրակտիկորեն այդ մի ընտրությունը դուրս է գալիս։ Այսինքն ժողովուրդը ինչ-որ իմաստով խաբված վիճակում կարող է հայտնվել… որպես համակարգ՝ պառլամենտականը ավելի լավն է, ինձ մոտ կասկած չկա, բայց այս պահին այս անցումը մի քիչ կասկածներ է առաջացնում, և կարող է ունքը դզելու փոխարեն աչքը հանել»,- փոխանցեց Մանուկյանը.- «Երբ Հանրային խորհուրդը նախագահի հետ կիսվեց այդ իր կասկածներով, նախագահն ասաց, որ դեռ ոչ մի բան վերջնական չէ, քննարկումները շարունակվում են, տեսնենք, թե ինչի կհանգեցնեն»։

Վազգեն Մանուկյանի փոխանցմամբ Հանրային խորհրդի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն այդքան մեծ ուշադրություն չի դարձրել այն հարցին, թե արդյոք երկրի ղեկավարը կընտրվի Ազգային ժողովի կողմից, թե՝ ոչ։ Սերժ Սարգսյանը կարևորել է լիազորությունների վերաբաշխման հարցը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս