Դպրոցական հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը մեծ է, հնարավորությունները սահմանափակ, հատկապես երբ խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում այսօր՝ օգոստոսի 28-ին, ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:
Օգոստոսի 27-ին, ժամը 21.25-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Սուսաննա Վարդապետյանին:
Պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք աշնանը քառյակը իր օրակարգում իշխանափոխության հարց կդնի՞, թե՞ ոչ, միասնական իշխանափոխության հարց կբարձրացնի՞, քաղաքագետը պատասխանեց. «Քառյակի մեջ կա կուսակցություն՝ դա ԲՀԿ-ն է, որը երբևիցե չի ասել, որ ինքը ընդդիմադիր է, և չի էլ ասել, որ ինքը երբևիցե մտածել է իշխանափոխության մասին: Դա քառյակի ամենամեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող կուսակցությունն է: Թե իրենք սեպտեմբերին ի՞նչ կարգախոսի ներքո հանդես կգան՝ դժվար է ասել»:
Դեռևս տարեսկզբից Գյումրու Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կատարվեցին հարթեցման ու մաքրման աշխատանքներ:
Օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների ծավալների կրճատմանը նպաստող ծանրակշիռ քայլ «Սիգարոն» ընկերության կողմից:
Ոստիկանները պարզել են Արտաշատում սպանության փորձ կատարողի ինքնությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 7-ի սահմաններում Գրիբոյեդովի 8 շենքի բակում հոգեկան հիվանդությամբ տառապող Վարազդատ Ավետյանը իր մոտ գտնվող դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ դանակաի մի քանի հարված է հասցրել Համլետ Մելիքյանին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են միշարքնոր նշանակումներ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվի Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ N 51 դպրոցի մոտակա ճանապարհահատվածում, տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով)` 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
«Ըստ ԿԳ նախարարի հայտարարության՝ Հայաստանում 25 հազար դրույք կա: Դա նշանակում է՝ 25 հազար մարդ կարող է ունենալ 22 ժամ դաս, բայց այսօր գործում են 45 հազար ուսուցիչներ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ ավել: Սա խոսում է այն մասին, որ դպրոցներում կա կադրերի ավելցուկ: Իհարկե, նախարարը դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է լինեն կրճատումներ՝ մեղքն իր վրայից գցելով տնօրենների վրա: Ես չեմ կարող ասել՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Ճիշտն այն տնօրենն է, ով իր դպրոցում եղած ժամերի քանակությամբ ուսուցիչների օպտիմալ թիվ ունի, և այդ բոլոր ուսուցիչները համապատասխանում են ուսուցչի նկարագրին, նրանց ներկայությունն անհրաժեշտ է երեխաներին, և երեխաները հաճույքով են այդ ուսուցիչներին լսում: Այսպիսի ուսուցիչներ հավաքած տնօրենն անպայման կհաջողի»:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով դպրոցների ջեռուցման խնդրին՝ ասաց, որ երեկվանից տարբեր մարզեր ուսուցիչների է զանգել և հարցրել՝ ջեռուցում ունե՞ն, թե՞ ոչ և հատուկ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի համար պատրաստել է այն դպրոցների ցուցակը, որտեղ չկա ջեռուցում, կոմունալ հարմարություններ:
Սակայն տավուշցի վարորդները դժգոհում են, որ սահմանամերձ մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 160-175 դրամով:
«Պետությունն այսօր բազմաթիվ անմիտ ծախսեր է անում ներառական դպրոցներում, երբ, օրինակ, սննդի գումար է տալիս. վկայագրված և ներառված մեկ աշակերտի ֆինանսավորման մեջ սննդի գումարն ավելին է, քան հանրակրթական դպրոցի յուրաքանչյուր երեխայի համար պետության տված գումարը, այսինքն՝ հանրակրթական դպրոցի մեկ աշակերտի ֆինանսավորումը 105 հազար դրամ է, իսկ ներառական դպրոցի մեկ աշակերտի սննդի գումարն անցնում է՝ 120-160 հազար դրամ կարող է լինել, որը շատ խնդրահարույց և տգեղ երևույթ է»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին:
Օգոստոսի 27-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Լյովա Խ.-ին:
Արտավան վարչական շրջանի ղեկավարն ահազանգել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն և հայտնել, որ գյուղի տներից մեկի այգու փշալարերի մեջ արջ կա:
Օգոստոսի 28-ին, ժամը 13.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեկվա ելույթում Էրդողանը 3 հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց: Առաջինը՝ սահմանադրական փոփոխություն, որ Թուրքիան խորհրդարանական համակարգից անցնի նախագահական համակարգի, ինչպես Միացյալ նահանգներում է, երկրորդը՝ քրդական հարցի կարգավորման գործընթացի զարգացում, երրորդը՝ Ֆեթուլլահ Գյուլեն համայնքի դեմ պայքար, որից հետո ամբիոն բարձրացավ Ահմեդ Դավութօղլուն, նույնությամբ կրկնեց Էրդողանի ասածը: Այսինքն՝ զբաղվեց թութակաբանությամբ, ուզում էր կրակոտ ելույթ ունենալ, բայց ձայնը շատ ղժղժան էր, մի տեսակ ծիծաղելի էր թվում»,- ասաց թուրքագետը:
«Եթե Հայաստանը ներկայանար ավելի բարձր մակարդակով, այսինքն՝ նախագահի, դա խիստ քննադատելի կլիներ: Նալբանդյանը չի գնում որևէ պայմանագիր ստորագրելու կամ պայմանավորվածություն ձեռք բերելու, այլ պետք է մասնակցի արարողությանը»:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:
«Հիմա կարո՞ղ եք ասել՝ Սերժ Սարգսյանին փոխելու իմաստը քառյակի մտածելակերպով ո՞րն է: Փոխեն, որ ի՞նչ լինի: Այսինքն՝ ի՞նչ անեն, Սերժ Սարգսյանին հանեն, հետո Ռոբերտ Քոչարյանի՞ն բերեն իշխանության: Եթե հիմա իշխանափոխություն արվի, դա է, չէ՞, լինելու»,- ասում է Արամ Կարապետյանը:
Ուշադրություն, որոնվում են:
Օգոստոսի 27-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ը ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հասարակությունն անընդհատ լարման վիճակում է գտնվում՝ տպավորություն ունենալով, թե Արցախը շնչում է հակամարտությամբ, թե պատերազմը մազից է կախված: Այնինչ Արցախում լարումը սովորաբար անհամեմատելիորեն ավելի ցածր է լինում, քան, օրինակ, Երևանում: Պարզ հետևություն՝ լարման հիմնական աղբյուրը տեղեկատվական դաշտն է, ոչ թե բուն սահմանը:
Բարդ դեպքերում էլէկտրոդները միացվում են անմիջապես գլխուղեղին. դա հնարավորություն է ընձեռում առավելագույն հստակությամբ վիզուալացնել էպիլեպտոգեն զոնաները և տվյալ ցուցումների հիման վրա իրականացնել մաքսիմալ ճշգրտության բարձրորակ վիրահատություններ:
Նախարարը բուհերի ղեկավարներին առաջարկել է, ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս սիրիահայ ուսանողների համար բուհերում ուսման վարձը հավասարեցնել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափերին: