Բաժիններ՝

Ազերիներն իրենց հրապարակած կեղծ տեղեկատվության համար քավության նոխազ են գտել

tesankyun.am-ը գրում է. Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի գործադիր իշխանության ղեկավար Ադիգյոզալ Դուրսունովը, ով առաջինն է հայտնել Քեմեռլիում Հայաստանի քաղաքացու գերվելու մասին լուրը, աշխատանքից ազատվել է: Հղում անելով «Ենի մուսաֆատ» թերթին՝ այդ մասին հաղորդում է haqqin.az կայքը: Կայքը հայտնում է , որ նրա եղբայրն էլ է ազատվել աշխատանքից, չհայտնելով, թե նրա եղբայրն ինչ պաշտոն է վարել:

Դուրսունովը շարունակում է պնդել է, որ իրենց գյուղում հայ քաղաքացի է եղել, զինվորները նրան բռնել են, մոտ 20 րոպե հայաստանցին նստել է իր աշխատասենյակում, հետո նրան տարել են անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարություններ հերքել են այդ տեղեկատվությունը:Կայքը հաղորդում է , որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւս հերքել է նշված տեղեկատվությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս