Բաժիններ՝

Հունական իմաստություններ. Երջանկություն մի փնտրիր ուրիշ տեղ, այն միշտ քո ներսում է

Ժամանակին հենց Հին Հունաստանից, ձիթենիների ստվերի տակ է ծնվել փիլիսոփայություն գիտությունը, որը թարգմանաբար նշանակում է իմաստասիրություն։ Հին Հունաստանը վաղուց չկա, սակայն նրա հանճարեղ քաղաքացիների իմաստուն խոսքերն անմահ են։ AdMe.ru-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը.

Յուրաքանչյուր օրենք սարդոստայնի է նման. թույլը խճճվում է դրանում, ուժեղը՝ պատռում այն (Անահարսիս)։

Երջանկություն մի փնտրիր ուրիշ տեղ. այն միշտ քո ներսում է (Պյութագորաս)։

Ուզում ես որ քեզ սիրեն՝ սիրիր ինքդ (Հեկատոնոս)։

Ով ցանկանում է փոխել աշխարհը, թող փոխի ինքն իրեն (Սոկրատես)։

Ճանաչիր ինքդ քեզ (Հիլոն)։

Շփման վայելքը ընկերության գլխավոր նշանն է (Արիստոտել)։

Յուրաքանչյուր մարդու հատուկ է սխալվել, սակայն իր սխալը կարող է պնդել միայն հիմարը (Արիստոտել)։

Ով ցանկանում է առանց թերությունների ընկերներ ունենալ, նա մնում է առանց ընկերների (Արիստոտել)։

Լավ սկիզբը գործի կեսն է (Պլատոն)։

Չափն ամենակարեւորն է (Պլատոն)։

Մարդկանց իրենց իսկ ներկայությամբ գովելը քծնանքի դրսեւորում է (Արիստոտել)։

Երկար ապրելու համար ունեցիր հին ընկեր եւ հին գինի (Պյութագորաս)։

Առաջին եւ լավագույն հաղթանակը քո իսկ անձի նկատմամբ հաղթանակն է (Պլատոն)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս