Թուրքագետ. Ահմեդ Դավութօղլուն նույնությամբ կրկնեց Էրդողանի ասածը, զբաղվեց թութակաբանությամբ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ երեկ տեղի ունեցած Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարին, որտեղ կուսակցության գլխավոր նախագահի պաշտոնում ընտրվեց նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ասելով, որ քվեարկողները ոչ այնքան Դավութօղլուին գլխավոր նախագահի պաշտոնում ընտրեցին, որքան քվեարկեցին Էրդողանի առաջարկի օգտին: Այսինքն՝ եթե վարչապետ Էրդողանը Դավութօղլուին առաջարկած չլիներ, հազիվ թե նա ընտրվեր կուսակցության գլխավոր նախագահ:

«Երեկվա ելույթում Էրդողանը 3 հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց: Առաջինը՝ սահմանադրական փոփոխություն, որ Թուրքիան խորհրդարանական համակարգից անցնի նախագահական համակարգի, ինչպես Միացյալ նահանգներում է, երկրորդը՝ քրդական հարցի կարգավորման գործընթացի զարգացում, երրորդը՝ Ֆեթուլլահ Գյուլեն համայնքի դեմ պայքար, որից հետո ամբիոն բարձրացավ Ահմեդ Դավութօղլուն, նույնությամբ կրկնեց Էրդողանի ասածը: Այսինքն՝ զբաղվեց թութակաբանությամբ, ուզում էր կրակոտ ելույթ ունենալ, բայց ձայնը շատ ղժղժան էր, մի տեսակ ծիծաղելի էր թվում»,- ասաց թուրքագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031