Բաժիններ՝

Օրավարձով տրամադրված ավտոմեքենայի գազի բալոնը վաճառել է և գումարը յուրացրել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս,  ՔՀԳ վարչության ծառայողները Կենտրոնականի բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Սուրեն Տ.-ին, որը նոյեմբերի 18-ին 60.000 դրամով վաճառել է 1978 թ. ծնված Ստեփան Բ.-ի կողմից օրավարձով իրեն տրամադրված «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և յուրացրել գումարը:

Ստեփան Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս