16 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:01 19.03.2015 | Վթարային ջրանջատում Նոր Խարբերդում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

19:44 19.03.2015 | Տիգրան Բալայան. «Բաքուն‬ հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին»

Խստորեն դատապարտում ենք մարտի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային ‪Ղաբարաղ-Ադրբեջան‬ շփման գծի ուղղությամբ դիվերսիոն ներխուժման փորձերը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և ծառայակիցներին:

19:30 19.03.2015 | Ադրբեջանցիները նոր բլինդաժներ են փորում. aravot.am

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքում ներկայումս կարմիր գույնի էքսկվատորը խոր փոս է փորում:

19:10 19.03.2015 | «Օպել»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

18:30 19.03.2015 | Պաշտոնատար անձն ուղղորդել է քրեական գործով վկաներին

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:

18:15 19.03.2015 | Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Հանրապետության Նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին և սկզբունքներին իր հավատարմությունը:

18:10 19.03.2015 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը:

17:41 19.03.2015 | «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի

ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Արմենակի Պողոսյանը 2015 թվականի մարտի 18-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:

17:36 19.03.2015 | Վահե Էնֆիաջյան. «Իմ հանդեպ ցուցաբերված վստահությունը պարտավորեցնող է»

«Մեր խմբակցությունն Ազգային Ժողովում շատ անելիքներ ունի և վստահ եմ, որ մեր թիմն ի զորու է հաղթահարել առկա խնդիրները, և իր պրոֆեսիոնալիզմի և փորձի շնորհիվ գործել էլ ավելի արդյունավետ և կառուցողական»:

17:30 19.03.2015 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

17:29 19.03.2015 | Մանրամասներ ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ. հակառակորդը շուրջ 10 զոհ ունի. yerkir.am

Ըստ մեր աղբյուրների` արդեն երկու օր է, ինչ իրավիճակը բավականին լարված է սահմանին (հիշեցնենք, որ այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր նաեւ ԼՂՀ նախագահի մամուլ քարտուղար Դավիթ Բաբայանը): Ուստի ՊԲ-ն էլ ավելի զգոն եւ ուժեղացված հսկողություն է իրականացրել:

17:20 19.03.2015 | Ձկան յուղը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճը. tert.am

Նոր հետազոտությունը պարզել է, որ ձկան յուղը կարող է օգնել պայքարել շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Գիտնականները բացահայտել են, թե ինչպես է օմեգա-3 ճարպաթթուն կանխում շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը:

17:10 19.03.2015 | Ավտովթար՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ

Մարտի 19-ին, ժամը 02.21-ին ահազնգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

16:49 19.03.2015 | Ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պարտադիր ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

16:46 19.03.2015 | Գալուստ Սահակյան. Գագիկ Ծառուկյանի բացակաները հարգելի են. «Ազատություն»

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իրավաբանների հետ քննարկումներ է անցկացրել և վերջնական որոշում կայացրել, որ Գագիկ Ծառուկյանի բացակաները հարգելի են, ըստ այդմ, նա չի զրկվի պատգամավորի մանդատից:

16:25 19.03.2015 | Լոռու մարզի բնակչուհին մեղադրվում է իրեն առևանգելու մասին սուտ մատնություն կատարելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է իրեն առևանգելու վերաբերյալ Լոռու մարզի բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

16:22 19.03.2015 | ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցել են Հերմինե Նաղդալյանն ու Նաիրա Կարապետյանը

Մարտի 16-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

16:10 19.03.2015 | ԼՂՀ ՊԲ. Հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր. զոհերի անունները հայտնի են

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

15:54 19.03.2015 | Հայկական կողմն ունի նաև վիրավորներ, որոնց այս պահին Արցախում վիրահատում են. news.am

Հայկական կողմն ունի նաև վիրավորներ, որոնց այս պահին Արցախում վիրահատում են: ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը կայքի հետ զրույցում հորդորել է սպասել պաշտոնական հաղորդագրության:

15:17 19.03.2015 | Փոքրիկի աչքը փրկելու համար գումար է անհրաժեշտ

Զաքիյանների ընտանիքը Բաքվի փախստականներից է: Իգոր Զաքիյանը 4 տարեկան է, ծնվել է իր ծնողների ամուսնության 8-րդ տարում: Երկու տարեկանում երեխայի մոտ ի հայտ է գալիս աչքի խնձորակի սուբատրոֆիա հիվանդությունը, որի ընթացքում աչքի չափերը դանդաղ նվազում են, աչքը քայքայվում է և դանդաղ մահանում:

15:08 19.03.2015 | «Ժառանգությունը» հանդիպել է Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանի հետ

Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը մասնակցեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, որին հրավիրված էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչներ:

15:06 19.03.2015 | Սահմանին լարված վիճակ է. հայկական կողմն ունի 3 զոհ

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակ է: Ղարաբաղյան հատվածում, ըստ չճշտված տեղեկությունների, հայկական կողմն ունի 3 զոհ:

14:37 19.03.2015 | Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ:

14:33 19.03.2015 | Ի ՞նչ սնունդ ընդունել քիմիոթերապիայից հետո

Յուրաքանչյուր մարդու կյանքում ճիշտ սնվելը շատ կարևոր դեր է խաղում: Հաճախ, այս կամ այն հիվանդության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս հետևել այս կամ այն դիետային: Ցանկացած դիետա հիմնվում է այն մթերքների օգտագործման վրա, որոնք մարդկային օրգանիզմին պետք են հենց այդ պահին:

14:13 19.03.2015 | «Կիկեռ» մականվամբ կալանավորը հայտարարել է, թե իրեն փորձել են թունավորել. «Փաստինֆո»

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գևորգյանը երեկ իր պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում և որ իրեն փորձել են թունավորել ՔԿՀ-ում:

13:59 19.03.2015 | Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի նվազում

Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը:

13:38 19.03.2015 | Արտակարգ իրավիճակ. համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից բոլորին տարհանում են

Քիչ առաջ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք:

13:06 19.03.2015 | Ինքնասպանություն՝ Երևանում. «Փաստինֆո»

Պարզվել է, որ վերջինս ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով իր բնակարանի խոհանոցի պատուհանից:

12:49 19.03.2015 | Հարսանեկան արարողությունից հետո վթարի ենթարկված ամուսիններից 54–ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 18-ին, հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 54-ամյա Սմբատ Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

12:43 19.03.2015 | Հրդեհված բնակարանի հյուրասենյակում դիակ է հայտնաբերվել

Մարտի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 63/1 շենքի բնակարաններից մեկում:

  • Page 1068 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1063
  • 1064
  • 1065
  • 1066
  • 1067
  • 1068
  • 1069
  • 1070
  • 1071
  • 1072
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը