Ի ՞նչ սնունդ ընդունել քիմիոթերապիայից հետո
Յուրաքանչյուր մարդու կյանքում ճիշտ սնվելը շատ կարևոր դեր է խաղում: Հաճախ, այս կամ այն հիվանդության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս հետևել այս կամ այն դիետային: Ցանկացած դիետա հիմնվում է այն մթերքների օգտագործման վրա, որոնք մարդկային օրգանիզմին պետք են հենց այդ պահին:
Ի ՞նչ սնունդ է խորհուրդ տրվում օգտագործել քիմիոթերապիայից հետո
Գործնականորեն, գրեթե միշտ, քիմիոթերապիան բացասական է ազդում ստամոքս-աղիքային տրակտի վրա: Արդյունքում մարդն արդեն չի կարողանում նորմալ սնվել: Ինչպես քիմիոթերապիայի ժամանակ, այնպես էլ քիմիոթերապիայից հետո պետք է ընդունել ճիշտ սնունդ:
Քիմիոթերապիայից հետո պետք է պահպանել դիետա, որն իր մեջ ներառում է սննդի 4 խումբ՝ սպիտակուցային, կաթնային, հացամթերքային (շիլաներ) և միրգ-բանջարեղենային: Ամեն օր անհրաժեշտ է ընդուներ վերոնշյալ խմբերում եղած մթերքները:
Սպիտակուցային խմբի մեջ մտնում են հետևյալ մթերքները՝ լոբի, ոլոռ, ընկույզ, ձու, ձուկ, միս, լյարդ… Վերը թվարկված մթերքների մեջ առկա է ոչ միայն մեծ քանակությամբ սպիտակուց, այլ նաև վիտամին В և երկաթ: Փորձեք ընդունել սպիտակուցով հարուստ մթերքներ օրական նվազագույնը երկու անգամ:
Կաթնային խմբի մեջ են մտնում հետևյալ մթերքները՝ կեֆիր, թարմ մածուն, սմետան, յոգուրտ, կաթնաշոռ, կաթ, կարագ, պանիր… Բոլոր այս մթերքները հարուստ են վիտամիններով, կալցիով և սպիտակուցով: Կաթնամթերք նույպես պետք է ընդունել օրական երկու անգամ:
Միրգ-բանջարեղենային խմբի մեջ են մտնում բոլոր բանջարեղեններն ու մրգերը՝ թարմ, չորացրած կամ եփած տեսքով: Բանջարեղեններ և մրգեր կարելի է ընդունել ամբողջ օրվա ընթացքում: Աշխատեք ուտել հնարավորինս շատ թուրինջ, նարինջ, մանդարին, խնձոր և այլ մրգեր, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին С:
Բանջարեղեններից առավել օգտակար են դդմիկը, ճակնդեղը, գազարը, սմբուկը, կաղամբը, քաղցր բիբարը… Պետք չէ մոռանալ նաև թարմ քամված բանջարեղենային կամ մրգային հյութերի օգտակարության մասին: Հատուկ շեշտադրում պետք է անել կանաչու վրա: Ընդունեք հնարավորինս շատ քանակությամբ սամիթ, մաղադանոս, նեխուր, կանաչ սոխ և սխտոր:
Հացամթերքային խմբի մեջ են մտնում շիլաներն ու հացահատիկից պատրաստված մթերքները: Հաճախ օգտագործեք հնդկացորենի շիլա: Դա համարվում է ամեաօգտակարը: Կարելի է եփել նաև վարսակի ալյուր, օվսյանկա, գարու կամ բրնձի շիլա: Այս մթերքները հարուստ են վիտամին В-ով:
Շատ կարևոր է նաև քիմիոթերապիայից հետո սննդակարգ մտցնել նաև ծովամթերքները: Աշխատեք այդպիսի սնունդ ընդունել օրական ոչ ավելի պակաս քան 200 գրամ: Բավականաչափ կարևոր տեղ է զբաղեցնում նաև բուսական յուղը՝ ոչ ավելի պակաս քան օրական երկու ճաշի գդալ:
Հավասար քանակությամբ վերցրեք ընկույզ, մեղր, չամիչ, ալոե և խառնեք: Ստացված խառնուրդն ընդունեք հաց ուտելուց առաջ՝ մեկ ճաշի գդալ: Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել յուղոտ կամ տապակած մթերքներ: Անհրաժեշտ է հրաժարվել նաև բոլոր ալկոհոլ արունակող խմիչքներից: Քիմիոթերապիայից հետո սննդակարգը կարող է պարունակել նաև հատուկ բիոլոգիական ակտիվ հավելումներ: Դրանք ընդունելով կարող եք հարստացնել օրգանիզմը սպիտակուցներով, ածխածիններով, վիտամիններով և միներալներով: