13 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:30 29.03.2015 | Ալավերդիում ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար կկանգնեցվի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում խաչքար կկանգնեցվի: Քանդակագործը խաչքարի զարդանախշերի վերջին շտկումներն է անում, իսկ եկեղեցու բակում շինարարական աշխատանքներ են ընթանում:

15:04 29.03.2015 | Արմեն Աշոտյանը` դպրոցներում դասերը վերսկսելու մասին

Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին:

14:35 29.03.2015 | Դանակահարված Հրաչիկ Միրզոյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարության ենթարկված, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակը վիրահատությունից հետո բավարար է:

14:24 29.03.2015 | Դոնի Ռոստով-Երևան չվերթը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով

Դոնի Ռոստովի օդանավակայանում վատ եղանակայաին պայմանների պատճառով հետաձգվել է մի քանի չվերթ: Այս մասին տեղեկացում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայության պետ Օլգա Լադեյշիկովային:

14:00 29.03.2015 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մարտի 30-31-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին, առանձին հատվածներում` ինտենսիվ:

13:28 29.03.2015 | «Լավ կլինի`մեր իշխանությունը քնելուց առաջ ընթերցի Մազութի Համոյի երկնային կյանքի ավարտը»

Իրավապաշտպան Հրաչյա Հարությունյանը asparez.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կառավարության որոշումը՝ Գյումրու Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած, սպասարկման համար անհրաժեշտ հողամասը եւ դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը` առկա շենք-շինություններով Գյումրիում գործող ռուսական ռազմաբազային տրամադրելու վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հետեւողականորեն զարգացնում է 102-րդ բազայի ենթակառույցները եւ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հոգեւոր-մշակութային ոլորտին, այլ խոսքով` հումանիտար ոլորտի զարգացմանը:

12:48 29.03.2015 | ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր գործընկերոջը. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com

Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին եւ նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից:

12:40 29.03.2015 | «Դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ». Րաֆֆի Ասլանյան

Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության «Կումայրիի» բաժին հաղորդում ներկայացվել է Գյումրի բժշկական կենտրոնից: Բուժհաստատությունում անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացրել իրավապահները, Կումայրիի բաժնում պետի՝ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել:

12:31 29.03.2015 | Մահացել է Ստամբուլի «Ակոս»-ի հայկական էջերի խմբագիր Սարգիս Սերոբյանը

Ստամբուլում հիվանդանոցից տուն տեղափոխվելուց օրեր անց մահացել է հայկական «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Սարգիս Սերոբյանը:

Ստամբուլում 1935-ին ծնված Սարգիս Սերոբյանը հոդվածներ է գրել տարբեր թերթերում: 1996-ին Հրանտ Դինքը «Ակոս»-ը ստեղծելու ժամանակ հրավիրում է Սարգիս Սերբյանին խմբագրելու հայերեն էջերը եւ այդ աշխատանքը Սարգիս Սերոբյանն իրականացրել է մինչ օրս:

12:01 29.03.2015 | Լոռու մարզում մեքենան ընկել է գետը

Մարտի 29-ին, ժամը 03.32-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

11:27 29.03.2015 | Երեխաներին ստիպողաբար կերակրումը հետագայում հանգեցնում է ճարպակալման

Գոյություն ունեն տարբեր կարծիքներ երեխաների սնվելու հետ կապված: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի գերադասելի է կերակրել նրանց այն ժամանակ, երբ իրենք սնվել են ուզում:

11:08 29.03.2015 | Ադրբեջանի բանակում սպանվել է ավագ լեյտենանտ (լուսանկար)

Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի Աղդամի հատվածում, ըստ ադրբեջանական վարկածի՝ մարտի 27-ին, սպանվել է զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուն։

11:01 29.03.2015 | Խոշոր ավտովթար` Երևանում. կան վիրավորներ

Մարտի 29-ին, ժամը 04.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի պատնեշի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

10:52 29.03.2015 | Նոր մանրամասներ` 13-րդ հարկից նետված աղջկա մասին. news.am

«Մեր շենքի բնակիչ չէր, շատ բան չգիտեմ իր մասին: Միայն գիտեմ, որ Բելգիայում էր սովորում ու 4 օր առաջ Բելգիայից մոր հետ հորեղբոր տուն հյուր էր եկել»:

10:46 29.03.2015 | Հրդեհ Երևանի Բուզանդի փողոցում. փրկարարները ծխահարված կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Մարտի 28-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարյան փողոցում` «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում գտնվող կիսակառույց շենքի նկուղային հարկում:

10:30 29.03.2015 | Գաստիկը բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի. մանրամասներ. news.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Գաստիկը՝ Վահան Հակոբյանը, բազմաթիվ մարմնական վնասվածքներ ունի:

09:00 29.03.2015 | Այսօր Ծաղկազարդի տոնն է

Մարտի 29-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

23:10 28.03.2015 | Մահվան ելքով վրաերթ Ծովակալ Իսակովի պողոտայում

Մարտի 27-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված 60-70 տարեկան մի կնոջ, որը տեղում մահացել է:

22:30 28.03.2015 | Մարցեցիները չեն ուզում, որ իրենց գյուղը խոշորանա

Մարցի գյուղապետը կարծում է, որ խոշորացումը դրական կարելի է համարել միայն փոքր համայնքներում տարիներ շարունակ առկա խնդիրների արագ լուծման առումով:

22:09 28.03.2015 | Լիա Միսակյանի գործով նոր վկա հարցաքննվեց

2015 թ. մարտի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատաքննությունը վերսկսելու միջնորդություն էր ներկայացրել ՝ 2013 թ. հունվարի 2-ի հեթապահ բուժքույր Իրինա Մամյանի եղբորը՝ Սարգիս Մամյանին ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնած տեղեկությունների շուրջ հարցաքննելու նպատակով, և պաշտպանական կողմը խնդրել էր բավարար ժամանակ տրամադրել միջնորդությանը ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու համար:

21:56 28.03.2015 | Արտակարգ դեպք Արմավիր քաղաքում. տեղի հիվանդանոցի մանկական բաժնի վարիչի տղան 10 րոպե ատրճանակը պահել է ոստիկանների վրա սպառնալով կրակել. shamshyan.com

Արմավիր քաղաքի հանրապետության փողոցում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել են չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշեվ մեքենա վարելու համար Audi մակնիշի ավտոմեքենան:

21:30 28.03.2015 | Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից

Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից, քանզի ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը:

21:26 28.03.2015 | Անհո՛գ եղեք, ոստիկանությունն աշխատում է և իրականացնում է իր գործողությունները. Ա. Ահարոնյան. ԳԱԼԱ

«Թողեք ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնի, անհո՛գ եղեք, ոստիկանությունն աշխատում է եւ իրականացնում է իր գործողությունները»:

20:50 28.03.2015 | Մարմնավաճառի հետ հարաբերության դիմաց կվճարի քրեական պատասխանատվությամբ

Մարմնավաճառի հետ հարաբերության դիմաց կվճարի քրեական պատասխանատվությամբ:

20:30 28.03.2015 | Մանկապարտեզներում մեծ է բացակա երեխաների թիվը

Հանրակրթական դպրոցներում դասերը վիրուսային հիվանդությունների պատճառով մեկ շաբաթով հետաձգվեցին, իսկ նախադպրոցական հաստատությունները շարունակում են աշխատել, թեև ավելի պակաս հաճախումներով: Այսօրվա տվյալներով քաղաքի 6 մանկապարտեզներ հաճախել է ընդհանուր առմամբ 341 երեխա:

20:10 28.03.2015 | Գյումրիից վերադառնալիս «Հիմնադիր խորհրդարանի» մեքենաները քարկոծել են. news.am

Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտ այսօր՝ մարտի 28-ին, անհայտ անձինք քարկոծել են Գյումրիի հանրահավաքից հետո Երեւան վերադարձող՝ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան վերջին երկու մեքենաները։

19:49 28.03.2015 | Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց:

19:31 28.03.2015 | Դանակահարված Հրաչիկ Միրզոյանի փայծաղը հեռացրել են. ԳԱԼԱ

Ինչպես հայտնի է՝ Գյումրիում ժամեր առաջ Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղի ունեցած Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ դանակահարվել էր կառույցի անդամ Հրաչիկ Միրզոյանը:

18:54 28.03.2015 | Կրակոցներ, չպայթած նռնակ ու սպառնալիքներ

Կրակոցներ, չպայթած նռնակ ու սպառնալիքներ… 32 հազար դոլարի շորթման մեխանիզմը ոստիկանները տապալեցին:

18:30 28.03.2015 | Ավտոմեքենաների հայելիների գողությունները բացահայտվել են

Ավտոմեքենաների հայելիների գողությունները բացահայտվել են:

  • Page 1054 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1049
  • 1050
  • 1051
  • 1052
  • 1053
  • 1054
  • 1055
  • 1056
  • 1057
  • 1058
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը