
Երեխաներին ստիպողաբար կերակրումը հետագայում հանգեցնում է ճարպակալման

Գոյություն ունեն տարբեր կարծիքներ երեխաների սնվելու հետ կապված: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի գերադասելի է կերակրել նրանց այն ժամանակ, երբ իրենք սնվել են ուզում: Այս մասին գրում է doctors.am-ը:
Այս հարցի ուսումնասիրությամբ զբաղվում էին ավստրալացի գիտնականները Քուինսլենդի տեխնոլոգիական համալսարանից: Պրոֆեսոր Լինն Դենիելսն իր խմբի հետ վերլուծեց 293 մայրերի տվյլաներ, որոնցում նրանք գրում էին մինչև երկու տարեկան երեխաների դաստիարակչաոճի մասին:
14 ամիս անց գիտնականները կշռեցին երեխաներին ու հայտնաբերեցին, որ նրանք, ում կերակրել էին «ըստ պահանջի», ավելի քիչ էին կշռում: Ստացվում է, որ կերակրման նման տարբերակն օգնում է երեխային նորմալ քաշ ունենալ ու հետագայում նաև` խուսափել ճարպակալումից:
Բացի այդ, գիտնականները հայտնաբերեցին, որ կարելի է սնունդն օգտագործել որպես երեխային հանգստացնելու միջոց: Իսկ ստիպել երեխային ուտել առհասարակ չի կարելի:
Պարզվում է, որ երեխաներն ունեն անհրաժեշտ սննդի քանակը վերահսկելու բնածին հատկություն, իսկ ստիպողաբար կերակրումը կարող է «փչացնել» այս մեխանիզմը: Նրանց մոտ, անկախ սովի զգացումից, ուտելու վատ սովորություն կառաջանա, որին կհետևի ճարպակալումը: