Հրդեհ Երևանի Բուզանդի փողոցում. փրկարարները ծխահարված կնոջը տեղափոխել են հիվանդանոց
Մարտի 28-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարյան փողոցում` «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում գտնվող կիսակառույց շենքի նկուղային հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուզանդի փողոցի թիվ 101 շենքի (կիսակառույց) նկուղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.32-ին, մարվել` 23.48-ին: Այրվել է ներքնակ:
Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել ծխահարված 1973 թ. ծնված Խ. Հ.-ին, ով
հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն