Նոր մանրամասներ` 13-րդ հարկից նետված աղջկա մասին. news.am
Մարտի 27-ին Երեւանի Մելքումով փողոցի 18 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից նետված 22-ամյա Սուսաննա Մ.-ն, 4 օր առաջ էր Բելգիայից եկել Երևան: Այս մասին NEWS.am-ին հայտնել են 18-րդ շենքի բնակիչները:
«Մեր շենքի բնակիչ չէր, շատ բան չգիտեմ իր մասին: Միայն գիտեմ, որ Բելգիայում էր սովորում ու 4 օր առաջ Բելգիայից մոր հետ հորեղբոր տուն հյուր էր եկել»,-ասել է շենքի բնակիչներից մեկը:
Հարևաններից մեկն էլ կայքի հետ զրույցում ասել է, որ Սուսաննա Մ.-ն արմատներով Արմավիրից էր, բայց Բելգիայում էր բնակվում: Նա հյուր էր եկել իր բարեկամի տուն, որը ոստիկանության աշխատակից է և Մելքումով 18 շենքում ընդամենը մի քանի տարի առաջ է բնակարան գնել և ապրում այդ հասցեում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: