Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 3500 մարդ է զոհվել: Բացի այդ, ևս 12 հազար պաղեստինցի վիրավորվել է:
Նրա խոսքով՝ գումարը կուղղվի կրթությանը, առողջապահությանը և խմելու ջրամատակարարմանը, ինչպես նաև քաղաքների վերակառուցմանը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել արյունահեղությունը դադարեցնելու և երկու պետությունների ստեղծման մասին որոշման հասնելու համար:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը պահանջել է դադարեցնել Իսրայելի ագրեսիան և անհապաղ բացել միջանցքները՝ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար:
Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար։
Մեքենաները բժշկական պարագաներ և սննդամթերք են տեղափոխել, բեռը փոխանցել են պաղեստինյան Կարմիր մահիկին, հայտարարել է Սինայում Կարմիր մահիկի տնօրեն Խալեդ Զեյդը:
Անդրեասյանի խոսքով՝ առաջիկայում նախարարությունը կներկայացնի նաև ուսուցչի մասնագիտական զարգացման նոր փաթեթը՝ տարակարգի կարգի փոփոխությունները՝ թղթաբանության զգալի թեթևացմամբ, վերապատրաստման նոր ծրագրերն ու կարգը, որոնք կգործեն արդեն հաջորդ տարվանից։
Նրա խոսքով ՝ տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն կհաստատվի միայն պաղեստինյան և հրեական պետություններ ստեղծվելուց հետո։
Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Այս նախաձեռնությունը Բայդենը փորձել է ակտիվորեն կյանքի կոչել վերջին ամիսներին՝ հաշվի առնելով այն բարդ հարաբերությունները, որոնք նա ունեցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ:
Առայժմ քննարկումները վաղ փուլում են, և դրանց ընթացքը կախված կլինի նաև Իսրայելի բանակի ցամաքային գործողության արդյունքներից: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ կլինի նաև տարածաշրջանի արաբական երկրների աջակցությունը, ինչը երաշխավորված չէ, հայտնում է գործակալությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Բ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Նախարարները նաև քննարկել են նախորդ շաբաթ Բրյուսելում (Բելգիա) Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի (UDC) հանդիպման հաջող արդյունքները և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի X-ի միկրոբլոգը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում գտնվող փայտե ինքնաշեն խորդանոցում (մոտ 150 քմ)։
Նշվում է, որ Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարները մտնում են Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով։
Համաձայն զեկույցի՝ զոհված 22 լրագրողից 18-ը պաղեստինցի են, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի։
Այսօրվա դրությամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 5007 տուժածներ
Օրերից մի օր լինելու է իշխանափոխություն, Սամվել Բաբայաններով զբաղվելու է ԱԱԾ-ն. Հենրիխ Դանիելյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենամսյա նիստը մերձավորարևելյան կարգավորման հարցով նախատեսված է հոկտեմբերի 24-ին։
Ավանդական աղոթքից հետո, բարեգալստյան և օրհնության իր խոսքում, առաջնորդ, Սրբազան հայրը նշել է, որ դժվար և փորձություններով լեցուն ժամանակաշրջան է ապրում հայ ժողովուրդը, ուստի անհրաժեշտ է մշտարթուն հավատքով, բարի գործերով և ներշնչող պատգամներով ոչ միայն հայ համայնք պահել, այլև մշտապես հայացքն ուղղել դեպի Հայաստան Սուրբ Էջմիածին:
Ստիպել արևին, որ շողա, այս վերատռությամբ հասարակական գործիչ, արցախցի Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոչ ոք չի կարող ստիպել ու համոզել իրեն, որ սա վերջն է և պետք է պառկել ու մեռնել, հրաժարվել պայքարից։
Երեկ Նիկոլ Փաշինյանը օգտագործել է մի խումբ արցախցիների խիստ օբյեկտիվ ցասումն ու դժգոհությունը և փորձարկել է քաղաքացիական բախումների սցենարը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին։
Իսրայելը Եգիպտոսում ու Հորդանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել այս պետությունները և խուսափել այդ ուղղություններով ճանապարհորդություններից, իսկ Մարոկկո մեկնել ցանկացողներին խորհուրդ է տվել խուսափել ուղևորությունից, եթե չկա խիստ անհրաժեշտություն։
Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները: Այս պահին Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված կանանց հետ։
Հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: