Կամիլա Խաչատրյան
2009թ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատը: 2011թ. ավարտել է փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Սոցիալական հոգեբանության ամբիոնի մագիստրատուրան: 2009թ. հաճախել է ԵՊՀ-ի «Արդյունավետ փոխհարաբերությունների հմտություններ» գործնական դասընթացին, 2010թ. «Հոգեդինամիկ հոգեթերապիա. Ֆրոյդյան մոդել» և «Հոգեդինամիկ հոգեթերապիա. Յունգյան մոդել» գործնական դասընթացներին, ինչպես նաև 2012թ. վերապատրաստվել է՝ մասնակցելով «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա. 1-ին փուլ» և «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա. 2-րդ փուլ» գործնական դասընթացներին: 2006-2009 աշխատել է հոգեբան (կամավոր) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում, 2011-2012թթ. հոգեբան (կամավոր)` «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնում, 2013թ. հոգեբան, կինոթերապևտ` «Գոյ» հոգեբանական կենտրոնում, 2013թ. հոգեբան` Be Baby (child development center) Երեխաների զարգացման կենտրոնում, 2014թ. հոգեբան` «ՏՆԱԿ» մանկական զարգացման կենտրոնում, 2015թ. - առայսօր, հոգեբան՝ Indigo Kids Club/ԻՆԴԻԳՈ մանկական ակումբում: Կատարել է գիտական աշխատանքներ հետևյալ թեմաներով՝ «Դեռահասը և հասարակությունը», «Կինոֆիլմի սյուժեն՝ որպես դեռահասի ագրեսիվության և հակասոցիալական վարքի բացահայտման աղբյուր», «Կինոթրեյնինգի (կինոթերապիայի) մոդելի կիրառման ազդեցությունը ավագ դպրոցականի արդյունավետ սոցիալականացման գործընթացի վրա»: