Տարայի մեջ լցրեք 1-2 կաթիլ յոդ, ոչ ավելի: Ապա ավելացրեք մեղրը, վազելինն ու գերչակի յուղը, ամբողջը լավ խառնեք: Այս տեսակ քսուքը կարող եք պահել՝ որտեղ ցանկանաք, կարևորը՝ 1 ամսից ոչ ավելի:
«Ես շատ եմ մտերմանում այն մարդկանց հետ, որոնց հետ աշխատում եմ, բայց ես այդպիսի որոշում եմ կայացրել, արել եմ իմ ընտրությունը: Ես հսկայական փորձ եմ ստացել, Իտալիայի հավաքականն առանձին տեղ է գրավում իմ սրտում, և ես կցանկանայի ապագայում նորից գլխավորել թիմը, որովհետև լինել Իտալիայի հավաքականի մարզիչ՝ դա հատուկ զգացմունք է»:
Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում կտրուկ ավելացել են լոլիկի և վարունգի արտահանման ծավալները
«Անհավասարությունը ոչ անխուսափելի է, ոչ էլ` անհաղթահարելի»,- ասված է զեկույցում: Առավել խոցելի երեխաների վերաբերյալ ավելի ստույգ տվյալներ, համալիր լուծումներ երեխաների խնդիրների հաղթահարման հարցում, նորարար լուծումներ հին խնդիրների լուծման հարցում, ավելի արդար ներդրումներ և համայնքների ավելի մեծ ներգրավվածություն. սրանք են այն միջոցները, որ կօգնեն հավասարեցնել խաղի կանոնները երեխաների համար:
Հունիսի 26-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Լիանա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, իրենց շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, ու դիմել փախուստի:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռացել է պաշտոնից, հայտնում է APA-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ի հետ պահպանի ամենաջերմ հարաբերությունները Brexit-ից հետո, հայտնում է BBC-ն:
«Սոչի. արվեստ. խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Սոչի մեկնած հայկական «ՀայԱրտ» համույթի սաները, նրանց մանկավարժներն ու ծնողները հունիսի 28-ին`ժամը 19:00-ին լաստանավով կուղևորվեն նախ` Բաթում, ապա` Երևան: Նրանք Ռուսաստանից վերադառնալու դժվարություններ ունեին Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով:
Վաղը մեկնարկում է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եռօրյա այցը Հարավային Կովկաս:
Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում ՃՈ հաշվառման-քննակական ստորաբաժանում
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն այսօր կոչ է արել Եվրախորհրդարանի բրիտանացի «եվրասկեպտիկներին» վայր դնել պատգամավորական մանդատները՝ նկատի ունենալով Brexit-ի արդյունքները:
Անգլիայի և Իսլանդիայի հավաքականների միջև խաղով (1:2) ավարտվեց 2016թ. Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչը: Այսպիսով, որոշվեցին բոլոր զույգերը, որոնք կպայքարեն Եվրո-2016-ի կիսաեզրափակչի ուղեգրերի համար:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր…
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է Hürriyet-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Հունիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահ երկրների արտգործնախարարները կհանդիպեն և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները: Կարծիքներ կփոխանակվեն Վիեննայում՝ մայիսին և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքների վերաբերյալ»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:
Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է համարել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, ով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման 700 հազար դոլար յուրացնելու գործի շրջանակում, հայտնում է TASS-ը:
«Օկլահոմա սիթի »-ի հարձակվող Քեւին Դյուրանտը հայտնել է, որ դիտարկում է հնարավորությունը տեղափոխվել «Նյու-Յորք Նիքս»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին:
Արդարադատության ակադեմիայում հունիսի 28-ին տեղի ունեցավ կառավարման խորհրդի նիստը ռեկտորի ընտրության համար:
Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար:
Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման լռություն է պահանջում, հարցի կարգավորման վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին հարցին: «Կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հրապարակային հռետորաբանությամբ, այն հարկավոր է պահպանել կոնկրետ քայլերի […]
Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի համար փոխհատուցում վճարելու հարց չի քննարկվել, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունում Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ցանկությունը: Ընդգծում է, որ ժողովրդի կամաարտահայտումը պետք է ամբողջությամբ եւ լիովին հարգվի՝ սկսած Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածի անհապաղ ակտիվացումից»,- նշվում է փաստաթղթում:
Հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին փակման հետեւանքով խցանման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Հայաստանի դեսպանատունը միայն օգտակար ինֆորմացիա տրամադրելով է կարողանում օգնել:
Հարկավոր է ամբողջությամբ օգտագործել բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:
Հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-3-ը շրջանների մեծ մասում՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 28-ին, ժամը 14.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճում նկատվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: