
Յոդով քսուք

Vajnoe կայքն առաջարկում է երիտասարդացնող քսուք, որի հիմնական բաղադրիչը յոդն է: Այս քսուքը փափկեցնում է մաշկը, այն դարձնում է էլաստիկ, վերացնում է թեփոտությունը: Բացի այդ, քսուքը նաև սպիտակեցնում է մաշկը, խալերի ու նշանների գույնը նույնպես բացվում է:
Բաղադրություն
- 1 ճ/գ մեղր
- 1 թ/գ վազելին
- 1-2 կաթիլ յոդ
- 1 ճ/գ գերչակի յուղ
Տարայի մեջ լցրեք 1-2 կաթիլ յոդ, ոչ ավելի: Ապա ավելացրեք մեղրը, վազելինն ու գերչակի յուղը, ամբողջը լավ խառնեք: Այս տեսակ քսուքը կարող եք պահել՝ որտեղ ցանկանաք, կարևորը՝ 1 ամսից ոչ ավելի:
Երիտասարդացնող քսուքը քսեք նախօրոք մաքրված դեմքին: Քսելուց առաջ այն խառնեք: Քսուքը դեմքին թողեք 15 րոպեից մինչև 2 ժամ:
Քսուքի միակ հակացուցումը յոդի կամ մեղրի հանդեպ ալերգիան է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը