«Ես ապագայում նորից կցանկանայի գլխավորել Իտալիայի հավաքականը». Անտոնիո Կոնտե
Սկուադրա Աձուրայի գլխավոր մարզիչն ընդմիշտ չի հեռանում թիմից:
«Ես շատ եմ մտերմանում այն մարդկանց հետ, որոնց հետ աշխատում եմ, բայց ես այդպիսի որոշում եմ կայացրել, արել եմ իմ ընտրությունը: Ես հսկայական փորձ եմ ստացել, Իտալիայի հավաքականն առանձին տեղ է գրավում իմ սրտում, և ես կցանկանայի ապագայում նորից գլխավորել թիմը, որովհետև լինել Իտալիայի հավաքականի մարզիչ՝ դա հատուկ զգացմունք է:
Այն ժամանակվանից, երբ գլխավորեցի հավաքականը, ես միշտ ասել եմ, որ մենք պետք է թիմ դառնանք, որը միասին խաղում է ամբողջ մրցաշրջանում: Մենք չենք կարող լինել ուղղակի ֆուտբոլիստների խումբ: Կարող եմ ասել, որ մենք իսկական թիմ ենք, այլ ոչ թե՝ առանձին խաղացողների հավաքածու»,- ասել է Կոնտեն:
Մարտի կեսերին հայտարարվեց, որ Կոնտեն կհեռանա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Եվրո-2016-ից հետո, իսկ թիմը կգլխավորի Ջամպիերո Վենտուրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը