Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Չիկովանիի և  Զաքիր Հասանովի հանդիպումը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցության հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։ Այնուհետև նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30