
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ նշելով, որ տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ ճանապարհը փակելու կարիք չկա։
Հիմնադրամը բնակչությանը հորդորում է չանհանգստանալ։