
«Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքականության պատմության մեջ քիչ չեն այն գործիչները, ում քաղաքական գործունեությունն անցել է դատարաններով, ազատազրկման վայրերով, տարբեր տիպի ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով:
Արմենը նրանցից մեկն է, ում քաղաքական կենսագրությունը՝ իշխանությունների ինքնիրավչության ու քաղաքական պատվերի շնորհիվ, տեղ է գտել նաև քաղբանտարկյալի կարգավիճակը:
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն իր պաշտպանական թիմի հետ համբերատար կերպով շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը»: