Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Այս տարվա հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայելապաղեստինյան պատերազմը, 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից ի վեր առաջին ուղիղ հակամարտությունն է: Մասնագիտական որոշ շրջանակներ այս իրադարձություններն անվանում են նաև պաղեստինյան երրորդ դիմադրական շարժում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Ռուսական կողմը վերջին երեք տարիների ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայտնում ենք նաեւ, որ նման վարութային գործողության անհապաղ կատարման պահանջ ներկայացվել էր դեռեւս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, եւ դա կատարելու փոխարեն, անտեսելով անմեղության եւ ազատության կանխավարկածները՝ քննչական մարմնի կողմից ներկայացվել էր կալանքի միջնորդություն:
Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բիշքեկում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը «միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»։ Նրա խոսքերն է մեջբերում «ԲԵԼՏԱ» գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ բիշքեկյան գագաթնաժողովում նեղ կազմով հանդիպմանը ելույթ է ունեցել՝ խոսելով տարանցիկ տրանսպորտային ուղիների մասին․
Կոնվերս Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է օգտվել ֆինանսավորման Converse SME պրոդուկտից նոր պայմաններով: Դրանք լրամշակվել են՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները և ֆինանսների ներգրավման հնարավորությունները:
«Հատկապես, ոչ բարոյական հարուստ կենսագրությամբ սույն անձին, ով հավանաբար ստանձնել է այդ արշավները մինչև վերջ իրականացնելու գործը զգուշացնում եմ քեզ ու քո նմաններին՝ մի՛ ասեք մեր մասին սուտը, թե չէ ստիպված կլինեք լսել ձեր մասին ճշմարտությունը»
Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ԱՊՀ տարածքում երկարամյա մի շարք հակամարտություններ հաջողությամբ կարգավորվել են, մյուսների դեպքում՝ լուծման ուղիներ են ուրվագծվել», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում։
ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Մարկո Վերատին, ով այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ Արաբիա» ակումբում, խոսել է փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ հարաբերությունների մասին:
Կատարվում է քննություն:
Վերջին 10 տարում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պատճառով, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 25 հազար 154 անձ։ Այս տվյալները հայտնել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Անա Նացվլիշվիլիի պատգամավորական հարցի։
1 մանդարինը և ձուն կոտորակիչով հարել, ավելացնել մանդարինի քերած կեղևը, շաքարավազը, աղը, ջուրը, ձեթն ու ալյուրը փխրեցուցիչով և վանիլինով։
Մի անգամ մի կին սկսեց գանգատվել ծերին, որ իրեն ոչ ոք չի սիրում։ Նրան չէր սիրում ամուսինը, աշխատավայրում ոչ մեկը չէր կարեկցում, ընկերները խուսափում էին նրանից, զավակները հաշվի չէին նստում նրա հետ․․․ Բողոքներին վերջ չկար։
Ամերիկյան «Global Firepower» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ի դրությամբ ամենահզոր ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը։
Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները փոփոխել են իմունային լիմֆոցիտների սպիտակուցներից մեկը (հայտնի է նաև որպես T բջիջներ)՝ դրանք դարձնելով ավելի դիմացկուն և ունակ ոչնչացնելու քաղցկեղային ուռուցքներն ու վարակները՝ հիվանդի իմունիտետի հաշվին: Հետազոտությունը հրապարակվել է JCI Insight գիտական ամսագրում։
Էրդողանն ու Ալիևը Նիկոլ Փաշինյանին պարբերաբար հիշեցնում են իրենց տրված խոստումները պահպանելու, ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Պայմանավորվածությունների ու խոստումների մասին հիշեցումներ հղվում են նաև Ռուսաստանից ու Արևմուտքից։ Դրանք առավելապես վերաբերում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում իրականացվում է Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի դատախազ Խաթիա Գոգրիչիանիի խոսքով, Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում սպանված 14-ամյա Աիթաջ Շախմարովայի բռնի ամուսնության կազմակերպիչը մայրն է եղել, որովհետև հենց մոր աջակցությամբ է աղջիկն ապրել մի տղամարդու հետ, ում հետ համատեղ ապրելու ցանկություն չի ունեցել:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահը խոսում է մարդու իրավունքներից, ասելով` «…Ներկա պահին Գազայում չկա ոչ ջուր, ոչ հաց, ոչ պարենամթերք: Այս ամենը հակասում է մարդու իրավունքներին: Որտե՞ղ է Արևմուտքը, ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ է»:
Իրինայի ու Լևոնի երրորդ որդին՝ Ալեքսանդրը, որ ծնվել է սեպտեմբերի 19-ին՝ ռմբակոծության տակ, Ստեփանակերտի ծննդատան նկուղում, ծնողների հետ Երևան է հասել։ Զգացողությունները, որոնք ունեցել է այդ օրը և տեսարանները, որոնց ականատես է եղել, Իրինային սարսափ ֆիլմ են հիշեցնում։ «Արդեն պառկեցրել էին, ծննդատանն էի․ բժիշկս ասել էր, որ կեսօրվա կողմ կծծնդաբերեմ։ Շրջափակման հետևանքների, պատերազմի վերսկսման վտանգի, […]
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Խաղաղությունը խժռած հայրենիքի գողը. Էդգար Ղազարյանի փաստերի վերլուծությունը
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տնտեսական աճի գրանցման գործում կառավարության գործոնը չնչին է: Նրա խոսքով՝ չնայած ներկա կառավարությունն իրեն է վերագրում բոլոր բարձր ցուցանիշերը, սակայն այդ տնտեսական ակտիվությունը ժամանակավոր է և պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով:
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր արդեն փակել են 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ:
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան և նրա գործընկերներ՝ իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը և սրտաբան Գերման Գանդելմանը բացահայտել են խոզի ճարպի անսպասելի օգտակար հատկությունները։ Մասնագետները նշել են, որ այս մթերքի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի ռիսկը, ինչպես նաև օգնում է պայքարել բորբոքման դեմ։