ՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՌԻԱ նովոստին։
«Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսության ոչնչացման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, քանի որ մենք իսկապես փորձել ենք։
Մենք փորձեցինք, 90-ականներին և նույնիսկ առաջընթաց գրանցեցինք, ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, ստեղծեցինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ, իրականացրեցինք համատեղ գործունեություն։
Նաև առաջընթաց է գրանցվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում, մասնավորապես՝ սպառազինությունների վերահսկման հարցում», – ասել է նա։