«Արցախն ուրացողը կուրանա մնացածը, թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան»․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Արցախն ուրացողը կուրանա մնացածը։
Արցախը հանձնողը կհանձնի մնացածը։
Արցախը չպաշտպանողը չի պաշտպանի մնացածը։
Արցախի ցավը չկիսողը չի ցավի մնացածում։
Արցախը հայկական է, իսկ այն թուրքական համարողները՝ հակահայեր։
Սա է բանաձևը։
Թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան։ Որքան էլ ուզենաք համոզել ինքներդ ձեզ կամ ձեզ համոզեն։
Ուրեմն ի գործ»։