Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրի

Իսրայելական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրի միաժամանակ:

Լիբանանից արձագանքել են, որ սա հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։

«Լիբանանում էլեկտրոնային սարքերի պայթյունները ահաբեկչություն և ցեղասպանություն են, որոնք տանում են դեպի պատերազմ հայտարարելուն, հայտարարել է«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան։

«Հակառակորդը անցել է բոլոր կարմիր գծերը՝ վտանգելով Լիբանանում մեծ թվով խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է նա։

«Անկասկած պատասխան կլինի», – ասել է Նասրուլլան։

«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այս հարձակումը Լիբանանի պատմության մեջ աննախադեպ է և, որ դա պատերազմական վիճակ է։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իսրայելն իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս