ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն

Միացյալ Նահանգները չի աջակցում Իսրայելի հարձակողական գործողություններին՝ լինի դա Լիբանանում, թե Գազայում։

Այս մասին հինգշաբթի ասել է Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք չենք աջակցում հարձակողական գործողություններին՝ անկախ նրանից՝ խոսքը հյուսիսային շրջանների, թե Գազայի մասին է»,-ասել է Սինգհը։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ուժեղացնել Իսրայելի պաշտպանությունը, սակայն մտադիր չէ մասնակցել նրա հարձակողական գործողություններին կամ ամերիկյան զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30