Թուրքիան գտնվում է միջին անվտանգության երկրների շարքում. «International SOS»

Անգլիայում գործող «International SOS» առողջապահական և անվտանգության ծառայություններ մատուցող ընկերությունը հրապարակել է 2024-ի ամենաանվտանգ ու ամենավտանգավոր երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ամենաանվտանգ երկրներն ընդգծված են կանաչ գույնով և այդ ցանկի առաջին տեղում Իսլանդիան է, որին հաջորդում են Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեյցարիան, Դանիան և Սլովենիան։ Նշվում է, որ վերոհիշյալ երկրները ճամփորդողների համար ճանաչվել են անվտանգ երկրներ՝ հանցագործության ցածր մակարդակով և կայուն քաղաքական միջավայրով։

Երկրների ցանկում Թուրքիան ներկայացված է նարնջագույնով և գտնվում է միջին անվտանգության երկրների շարքում ու ռիսկերից զերծ գոտում։

Ամենավտանգավոր երկրներն ընգծվել են մուգ կարմիր և բաց կարմիր գույներով։ Նշվում է, որ այդ երկրները լուրջ անվտանգային ռիսկեր են ներկայացնում երկարատև քաղաքացիական պատերազմների ու հակամարտությունների պատճառով։

Ամենավտանգավոր երկրների վարկանիշը որոշվել է նաև ահաբեկչության սպառնալիքի, մարդու իրավունքների ոտնահարման, թույլ ենթակառուցվածքներով և արտակարգ իրավիճակներում առողջապահական ծառայությունների արդյունավետ արձագանքման կարողությամբ։

Մուգ կարմիրով ընդգծված երկրների ցանկը գլխավորում է Հարավային Սուդանը, որին հաջորդում են Աֆղանստանը, Սիրիան,Լիրբիան, Սոմալին, Հարավաֆրիկյան Հանրապետությունը,Եմենը, Իրաքը և Ուկրաինան։

Իսկ բաց կարմիրով ընդգծված երկրների ցանկը գլխավորում է Հոնդուրասը, որին հաջորդում են Հայիթին, Վենեսուելան, Մալին, Նիգերիան, Բուրկինա Ֆասոն, Սուդանը, Կոնգոն, Եթովպիան ու Պակիստանը։

Տեսանյութեր

Լրահոս