Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ է տանում երկրի Նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը:
Վարխանում, Աբասթումևում եւ Արալ գյուղում ջրհեղեղի պատճառով վնասվել են տները և անասունների ֆերմաները:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իր դստեր հարսանեկան զգեստի համար 25 հազար ԱՄՆ դոլար են վճարել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ԻԻՀ Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների դեպքերի կապակցությամբ:
Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այսօրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը։
Կոլումբիայի օկրուգի եւ Մերիլենդի նահանգի դատախազներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դատի են տալու հակակոռուպցիոն օրենսդրության խախտման համար, քանի որ նա, ինչպես ենթադրվում է, այլ պետություններից ֆինանսավորում է ստացել պաշտոնակալությունից հետո:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին նամակ գրած ծաղրանկարիչը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Հյուսիսատլանտյան դաշինքի ինը երկրների ավելի քան 5 հազար զինվոր ու սպա է մասնակցում հունիսի 12-ին Լիտվայում սկսված Gelezinis vilkas 2017 («Երկաթյա գայլ-2017») զորավարժություններին:
Առնվազն 12 մարդ 1 զոհվել Անդբայկալում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Թվով 12-րդ զոհը դարձել է մի կին, որը մահացել 1 Բուրյաթիա տեղափոխելիս: Այդպիսով վթարի զոհերի թիվը հասել 1 12-ի:
Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարսանեկան արարողության մասնակից է դարձել ամերիկյան Նյու Ջերսիիում իրեն պատկանող գոլֆ-ակումբում, ինչի մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 12-ից Նախիջևանում սկսել են համատեղ տակտիկական զորավարժություններ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սազար Ֆլորինա Պրեդան եռօրյա այցով Ադրբեջանում են:
Հայաստանն ապացուցում է, որ ամենաճանաչված ուղղությունն է Ծոցի համագործակցության երկրների ընտանիքների համար, մասնավորապես այդ երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար՝ շնորհիվ հայկական կողմից վիզային ռեժիմի դյուրացման:
Հետախուզվողը հայտնաբերվեց բուժհիմնարկներից մեկում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 13-ին կուղեւորվի Ֆրանսիա՝ հանդիպում անցկացնելու նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում պլանավորվում է քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է հայազգի ուլտրամարաթոնի վազորդ Թելմա Ղազարյան Ալթունին:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ այն հարյուր միլիոնավոր դոլարները, որոնք երկիր են բերվել որպես 2015 թվականին առեւանգված կատարցի պատանդների փրկագին, ամբողջ ծավալով մնում են Բաղդադի Կենտրոնական բանկում:
Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին աջակցող «Կոսովոյի դեմոկրատական կուսակցության» եւ վարչապետի թեկնածու Ռամուշ Խարադինայի «Հանուն Կոսովոյի ապագայի միության» կոալիցիան մեծամասնություն է ստանում խորհրդարանական ընտրություններում
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ ուրախ է Սպիտակ տուն տեղափոխվելու առթիվ՝ Twitter-ում լուսանկար հրապարակելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական նստավայրի լուսամուտից բացվող տեսարանով։
Հանրաքվեին մասնակցած պուերտոռիկացիների մեծամասնությունն արտահայտվել է նահանգի իրավունքներով ԱՄՆ-ին արշիպելագի միանալու օգտին:
Հունիսի 12-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է և խոչընդոտում է երթևեկությանը։
Իտալիայի «5 աստղի շարժում» առաջատար ընդդիմադիր ուժը ջախջախիչ պարտություն է կրել հունիսի 11-ին երկրում կայացած մասնակի վարչական ընտրությունների արդյունքներով, ինչի մասին վկայում են exit-poll-ի նախնական տվյալները:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն:
Ընտրություններին մասնակցոմւթյունը կազմել է շուրջ 51 տոկոս: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել է, որ անցած ընտրությունների համեմատությամբ մասնակցությունն զգալիորեն նվազել է, ինչը վկայում է վստահության ճգնաժամի մասին երկրի քաղաքական կյանքում:
Հունիսի 12-ին, ժամը 01։47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունիսի 12-ին, ժամը 00:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտիի փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: