Բաժիններ՝

Կատարցի պատանդների փրկագնման համար Իրաք բերված միջոցները մնում են ԿԲ-ում

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ այն հարյուր միլիոնավոր դոլարները, որոնք երկիր են բերվել որպես 2015 թվականին առեւանգված կատարցի պատանդների փրկագին, ամբողջ ծավալով մնում են Բաղդադի Կենտրոնական բանկում: Այս մասին հունիսի 11-ին հայտնել է CNN Arabiya հեռուստաալիքը:

«Պարզաբանենք, այդ փողը մինչ այժմ գտնվում է Իրաքի Կենտրոնական բանկում,- ասել է ալ Աբադին:- Կազմվել է հատուկ հանձնախումբ, ձեռնարկվել են իրավաբանական ընթացակարգեր, մենք գործել ենք իրաքյան օրենսդրության համաձայն: Չի ծախսվել ոչ մի դոլար, միջոցները մինչեւ հիմա քեյսերում են եւ մնում են հանձնախմբի վերահսկողության ներքո: Կատարից երկու ներկայացուցիչներ ներկա են եղել միջոցներն Իրաքի Կենտրոնական բանկի հոգաբարձությանը հանձնելիս»:

Նրա խոսքով՝ որոշումը, թե ինչպես պետք է տնօրինել ֆինանսները, կընդունվի Իրաքի օրենսդրությանը համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930