Բաժիններ՝

Լիտվայում վարժանքներ են անցկացվում ՆԱՏՕ-ի 9 երկրների ավելի քան 5 հազար զինվորների մասնակցությամբ

Հյուսիսատլանտյան դաշինքի ինը երկրների ավելի քան 5 հազար զինվոր ու սպա է մասնակցում հունիսի 12-ին Լիտվայում սկսված Gelezinis vilkas 2017 («Երկաթյա գայլ-2017») զորավարժություններին: Այդ մասին հայտնել է բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Զորավարժություններում, որոնք երկրի հարավային, կենտրոնական եւ արեւելյան մասերում կշարունակվեն մինչեւ հունիսի 23-ը, գործի են դրված 5,3 հազար զինծառայողներ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից եւ ԱՄՆ-ից»,- ճշտել է գերատեսչությունը:

Վարժանքների հիմնական խնդիրը մարտական առաջադրանքների կատարումն է Լիտվայում ծավալված ստորաբաժանումների եւ ՆԱՏՕ-ի՝ Գերմաիայի գլխավորած առաջավոր բազավորման գումարտակի կողմից, ինչպես նաեւ ազգային զինված ուժերի հետ փոխգործակցության համակարգումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս