Բաժիններ՝

Քիշնևում տեղի են ունենում խառն ընտրական համակարգի օգտին և դեմ հանրահավաքներ

Մոլդովայում ընտրական համակարգի փոփոխման կողմնակիցները եւ հակառակորդները հուլիսի 20-ին հանրահավաքներ են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, որը հաստատել է անցումը խառն ընտրական համակարգին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բարեփոխումը պաշտպանող ցուցարարները տեղավորվել են շենքի մուտքի մոտ: Նրանք ձեռքներին բռնել են «Պահանջու՜մ ենք խառն ընտարական համակա՛րգ», «Մոլդովային խառն ընտրական համակարգ է անհրաժե՛շտ» մակագրություններով պլակատներ:

Ոստիկանների խիտ պահապան ջոկատից այն կողմ խորհրդարանի շենքը պիկետում են ընդդիմադիր արտախորհրդարանական կուսակցությունները, ինչպես նաեւ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններ:

Նրանք հանդես են գալիս խառն ընտարական համակարգի դեմ: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ոստիկանության աղբյուրներ, առայժմ երկու ցույցերն էլ անցնում են խաղաղ: Հուլիսի 20-ին ավելի վաղ հանրապետության խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է անցումը խառն ընտրական քվեարկությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս