Բաժիններ՝

Կառավարությունը հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը

Հայաստանի կառավարությունը ընդունեց համապատասխան որոշում, որով հստակեցնում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության տրամադրման կարգը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ընդունած որոշմամբ, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին՝ մյուսների համաձայնությամբ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն՝ նոր խաղատներ կարող են կառուցվել հատուկ հատկացված գոտիներում՝ Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի: Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31