Բաժիններ՝

«Լիվերպուլը» ցանկանում է ստորագրել Իկեր Կասիլիասին

Գործարքը կարող է կատարվել արդեն հունվարին: «Պորտուն» ուզում է բաժանվել դարպասապահից, որպեսզի փոքրացնի աշխատավարձի ցուցակը: Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, որպեսզի ստիպեն Կասիլիասին հեռանալ ակումբից, «Պորտուի» գլխավոր մարզիչը ղեկավարության խնդրանքով իսպանացուն նստեցրել է փոխարինողների նստարանին:

«Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել Կասիլիասին հունվարին: Ակումբի ղեկավարությունը դիտարկում է այդ տարբերակը՝ հաշվի առնելով Սիմոն Մինյոլեի և Լորիս Կարիուսի ոչ ստաբիլ խաղը: Իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»:

Կասիլիասը «Պորտուում» ստանում է տարեկան 5 մլն եվրո, ինչը շատ բարձր է ակումբի միջին աշխատավարձից: 2017-18թթ. մրցաշրջանում 36-ամյա դարպասապահը «Պորտուի» կազմում անցկացրել է 8 խաղ և բաց է թողել ընդամենը 3 գնդակ: Իսպանացին հանդես է գալիս «Պորտուի» կազմում 2015 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս