Բաժիններ՝

Դիմիտրով գյուղի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 45-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf 4» մակնիշի 81 OM 888 (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Ա.) և «Opel Astra G» մակնիշի 35 PL 456 (վարորդ՝ 1962 թ. ծնված Կ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, իսկ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Հ.-ը՝ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս