Բաժիններ՝

Դանիելե դե Ռոսին` «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ

Իտալական «Ռոմա»-ն նոր գլխավոր մարզիչ է նշանակել ակումբի նախկին լեգենդար ֆուտբոլիստին:

Այս մասին գրում է «Ռոմա»-ի մամուլի ծառայությունը: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին: Վերջինիս հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական «Ռոմա»-ն պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ժոզե Մոուրինյոն «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին։ Մոուրինյոն «Ռոմա»-ի հետ դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, 2022/23 մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031