
Երևան-Սևան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 15-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: